Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի մեջ մանրանկարչությունը բացառիկ տեղ է գրավում։
Չնայած դարերի ընթացքում տարբեր նվաճողների ավերիչ արշավանքների ժամանակ վիթխարի քանակությամբ հայկական
մշակութային ու գեղարվեստական արժեքներ են ոչնչացվել, այնուամենայնիվ, բավական մեծ թիվ են կազմում մեզ հասած
այն ձեռագրերը, որոնք իրենց էջերում ունեն մանրանկարներ և լուսանցազարդեր:
Բնականաբար, մեզ հասած ձեռագրերի մեջ հայկական մանրանկարչության զարգացման բոլոր
շրջանները հավասարապես չեն արտացոլված։ Հայկական մանրանկարչության վաղ շրջանը կորչում է դարերի խորքում։
Մեզ չեն հասել հայոց գրերի գյուտից (405 թ.) անմիջապես հետո ստեղծված նկարազարդ ձեռագրերը։ Գրավոր
աղբյուրներից հայտնի է, որ Հայաստանում VII դարում գոյություն է ունեցել մանրանկարչական այսպես կոչված
«Կամսարականների» դպրոցը, սակայն, դժբախտաբար, այդ դպրոցից ևս ոչ մի հուշարձան չի պահպանվել։
Ստույգ թվագրված ամենահին ձեոագիրը` Լազարյան ավետարանը, գրված է 887 թվականին։ IX—XII
դարերից մանրանկարներով ձեռագրեր քիչ են պահպանվել, սակայն համեմատաբար ուշ շրջաններում ստեղծված
մանրանկարչական հուշարձանները բազմաթիվ են: Մատենադարանում պահվում են մանրանկարչության արվեստի
այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են հռչակավոր էջմիածնի ավետարանը (989 թ.) 1038 թվականի ավետարանը, XI
դարի կեսերի Մուղնու ավետարանը, 1211 թվականի Հաղպատի ավետարանը, 1232 թվականի Թարգմանչաց ավետարանը,
կիլիկյան մանրանկարչության դպրոցի այնպիսի մի գլուխգործոց, ինչպիսին է Հեթում թագավորի 1286 թ.
«ճաշոցը»։
Մատենադարանում պահվող 887 թ. Լազարյան ավետարանը մեզ հասած գրքային գեղանկարչության
հուշարձաններից ամենահինն է, բայց իհարկե ոչ առաջինը։ Հայ անդրանիկ նկարազարդված ձեռագիրը, անշուշտ, մենք
երբեք չենք տեսնի, բայց Լազարյան ավետարանից շատ ավելի վաղ կատարված նկարազարդումներից մեզ որոշ բան
հասել է: 989 թվականի էջմիածնի ավետարանի վերջում երկու թերթերի վրա տեղադրված է չորս մանրանկար՝
Մարիամի ավետումը, Զաքարիայի ավետումը, մոգերի երկրպագությունը և մկրտությունը։ էջմիածնի ավետարանի
վերջում պահպանված մանրանկարներն արդեն այնքան կատարյալ են, որ անկասկած ունեցել են իրենց
նախօրինակները, և քանի որ նրանք վերաբերում են VI դարին, հայկական գրքային գեղանկարչության սկզբնավորումը
կարելի է վերագրել V — VI դարերին։
Հին հեթանոսական պաշտամունքային կերպարների արտացոլումների և վաղ քրիստոնեական
գաղափարախոսությա ն հիման վրա ստեղծվեց և զարգացավ հայկական գրքային գեղանկարչության բազմակողմանի,
ինքնատիպ և հգոր արվեստը, մի գեղեցիկ, կենսախինդ և հրապուրիչ արվեստ, որ շարունակ հարստանում էր
շրջապատի կյանքի նոր պատկերացումներով ու կերպարներով։ Ազգային տեսակետից այդ գեղանկարչության
հիմնական հատկանիշներն են ինչպես թեմատիկ մանրանկարների, այնպես էլ զարդանկարչական սխեմաների
հորինվածքային պարզությունը, մոնումենտալությունը, գույների ընտրության առումով՝ միշտ շատ զուսպ և
արտահայտիչ գունաշարը, որն արտահայտվում է զարդանկարի արտակարգ գեղեցկությամբ, բազմազանությամբ
և առատությամբ:
Մանրանկարչական գեղանկարչությունը շատ որոշակիորեն բաժանվում է երկու հիմնական
ուղղությունների, որոնցից յուրաքանչյուրը պայմանավորված է սոցիալական այն միջավայրով, որտեղ ձևավորվել
և զարգանում էին նրանք։ Ուղղություններից մեկի բնորոշ գծերն են՝ լակոնականությունը, որն արտահայտվում է
գործող անձերի կրճատումով, ֆոնի, ճարտարապետության, բնանկարի և կենցաղային առարկաների բացակայությունը,
գույների շատ սահմանափակ ընտրությունը՝ առանց ոսկու գործածության, դեմքերի և շարժումների բացառիկ
արտահայտչականությունը, համեմատաբար էժան և մատչելի նյութերի օգտագործումը։
Այլ կերպ են ստեղծվել էջմիածնի ավետարանը, Մողնու ավետարանը, կիլիկյան ձեռագրերը և
նման այլ շքեղ ձեռագրեր։ Սրանց բնորոշ է զգեստների, զարդանկարի, մանավանդ մարդկային դեմքերի մանրակրկիտ
մշակումը, վեհ ու գեղեցիկ շարժումները և ճոխ ճարտարապետության կամ բարդ բնանկարի ֆոնի վրա պատկերված
բազմաթիվ կերպարանքների հանգիստ դեմքը, չափազանց զարգացած զարդանկարը, որի մեջ կենդանիներն ու
թռչունները շատ տեղ են գրավում, կապույտ ֆոնը, ոսկին։ Այս ամենը կարող էր մատչելի լինել միայն այն նկարչին,
որը հմուտ վարպետների ղեկավարության տակ անցել է միջնադարյան երկարամյա «ակադեմիական» դպրոց որևէ
մեծ վանքի նկարչական արհեստանոցում։ Այսպես նկարազարդված ձեռագրերի պատվիրատուները լինում էին
իշխող աշխարհիկ և հոգևոր դասերի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն կարող էին վճարել թանկարժեք նյութերի
գինը, վարձատրել վարպետների բարձր գնահատվող աշխատանքը, որ երկար ժամանակ Էր պահանջում, այլև
կարող էին հոգալ այդպիսի վարպետներ պատրաստելու ծախսերը։
Մինչև XI դարը գրված շատ քիչ ձեռագրեր են հասել մեզ, ուստի դժվար է նրանց խմբավորել,
բայց XII—XIII դարերից հետո եկող ձեռագրերում արդեն որոշակիորեն արտահայտվում է տարբեր դպրոցների ոճը։
Այս կամ այն դպրոցի ձևավորման գործում խոշոր դեր են խաղացել մեծ և հարուստ վանքերին կից նկարչական
արհեստանոցները։ Այդպիսի արհեստանոցներում մշակված գեղարվեստական եղանակներով էին ձևավորվում ո՛չ
միայն տվյալ վանքում, այլև ողջ շրջանում, նույնիսկ նահանգում գրված ձեռագրերը։ Քանի որ որոշ դպրոցների
որոշակի ակունքները դեոևս պարգված չեն, նրանք կոչվում են նահանգների անունով, ինչպես, օրինակ, Տուրուբերանի,
Խաչենի և այլն։ Տեղագրական աոումով XIV դարում հուշարձաններով շատ հարուստ էր, օրինակ, Վասպուրականի
դպրոցը, որը հետագայում բաժանվեց մի քանի առանձին դպրոցների, որոնց մի մասը, օրինակ Աղթամարի դպրոցը,
գոյություն ուներ նույնիսկ XVII դարում։
Ձեռագրերի գեղանկարչական ձարդարանքի կազմը ժամանակի ընթացքում փոփոխվել է,
բայց հիմնականում բաղկացած է եղել ութ-տաս
խորաններից,
ամբողջ էջով մեկ նկարված 10 – 14 թեմատիկ
մանրանկարներից, որոնք տեղավորվում էին կամ բոլորը միասին` բնագրից առաջ, կամ էլ դասվորվում էին
ձեռագրի համապատասխան տեղերում, երբեմն լուսանցքներում լինում էին նաև լրացուցիչ թեմատիկ մանրանկարներ,
չորս ավետարանիչների պատկերներից` միասին, զույգ-զույգ, կամ էլ յուրաքանչյուրն առանձին,
բաժանազարդերից (մարգինալ նշաններ):
Համեմատաբար վաղ շրջանի նկարազարդ հուշարձանների նյութը բացառապես մագաղաթն է:
Մագաղաթը պատրաստում էին գանագան ընտանի կենդանիների կաշվից։ Կաշին խնամքով մաքրվում էր, ձգվում,
կոկվում։ Հատկապես կարևոր էր կաշին յուղազրկելր։ Մագաղաթը որքան նուրբ, թափանցիկ և ճերմակ լիներ, այնքան
բարձրորակ էր համարվում։ X դարից գրության համար հազվադեպ գործ են ածել նաև թուդթ, իսկ նկարազարդման
համար թուղթը ըստ երևույթին գործածվել է ոչ վաղ, քան XIII դարի երկրորդ կեսից։ Թուղթը նույնպես մշակվում էր,
և այնպիսի վարպետությամբ, որ երբեմն կատարյալ մագաղաթի նմանություն էր ստանում։ Մագաղաթի կամ թղթի
թերթերը ծալվում էին մեջտեղից և դարսվում երեքական, այնպես որ ստացվում էր 6 թերթ՝ 12 էջ։ Այդ տետրերը
գրվում և նկարազարդվում էին, և ապա նրանցից գիրք էր կազմվում։
Թերթերը տողելու, ուղիղ գծեր և խորաններ, շրջաններ, կամարներ ու լուսապսակներ գծելու
համար գործածում էին քանոն ու կարկին, որոնցով զգուշորեն թեթև հետք էին թողնում մագաղաթի կամ թղթի
վրա։ Դրանից հետո նկարիչը կարմիր ներկով (որդան կարմիր), ինչպես նաև մորենով կամ օքրայով ձեոքով գծում
էր կոմպոզիցիայի կամ զարդանկարի հիմնական ուրվագիծը, ինչպես նաև նկարի այն մասը, որ ծածկվելու էր
ոսկով, ընդ որում այս մասերին քսում էին որևէ սոսնձող նյութ (սխտորի և այլ բույսերի հյութ, ձվի սպիտակուց),
ապա ծածկում էին բարձր տեսակի ոսկու բարակ թերթերով։ Այնուհետև արդեն նկարը ծածկվում էր գուաշե
ներկերով և ապա մշակվում տվյալ ուղղության, ժամանակաշրջանի, դպրոցի ոճին համապատասխան։
Գեղարվեստական բարձր որակից բացի, հատկապես կատարման վարպետությամբ և փայլով աչքի էին
ընկնում կիլիկյան նկարիչների աշխատանքները։
Հայաստանում գրքային գեղանկարչության զարգացումը հավասարաչափ չի ընթացել։
Եղել են այդ արվեստի բուոն ծաղկման, ինչպես նաև թուլացման շրջաններ։ Գեղանկարչության ամենավաղ
հուշարձանների՝ էջմիածնի ավետարանի վերջում պահպանված մանրանկարների, V և VII դարերի
որմնանկարչության (Քասախ, Տեկոր, Լմբատ, Արուճ, Թալին) ժամանակը համընկնում է համեմատաբար
խաղաղ ժամանակաշրջանի հետ, երբ նախարարական Հայաստանի վարչական ու մշակութային կենտրոնը
հանդիսանում էր Դվինր։ Այս շրջանը տևեց մինչև VII դարի վերջը, այսինքն՝ մինչև արաբների կողմից
Հայաստանի ամբողջական նվաճումը։ Կասկածից դուրս է, որ մշակութային կյանքը արաբների լծի տակ
չի ընդհատվել, չնայած մինչ IX դարի երկրորղ կեսը ստեղծված հուշարձանները չեն պահպանվել։
IX դարի երկրորդ կեսին արաբական խալիֆաթի թուլացման ժամանակ Բագրատունիներր,
համաո պայքար մղելով զավթիչների դեմ, կարողացան վերականգնել Հայաստանի անկախությունը:
Նրանց թագավորության տարիները, մինչև XI դարի կեսը, երբ սկսվեցին թուրք սելջուկների արշավանքները,
հանդիսանում են հայկական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան։ Ստեղծվում են մեծ թվով բացառիկ
արժեք ներկայացնող գրքային գեղանկարչության հուշարձաններ։ Մեծանում են ձեռագրերի չափերը,
նկարիչներն սկսում են օգտագործել մագաղաթյա թերթի միայն մեկ երեսը, կատարելագործվում է
մագաղաթի մշակումը։ Ձեռագրերում այժմ նկարագարդվում են շատ ավելի մեծ թվով թեմաներ, որոնք
ուղեկցվում են պատկերագրական նոր սխեմաների ստեղծումով։
Այդ ժամանակից սկսած յուրաքանչյուր ավետարանից աոաջ պատկերվում է ավետարանիչի
նկարը, սկսվում է անվանաթերթի ձևավորումը։ Անվանաթերթի աոաջին տողը ձևավորվում է մեծ գարդով
և շատ մեծ գլխատառով, որի կողքին պատկերվում է ավետարանիչի խորհրդանիշր (Մատթեոսինը` մարդ,
Մարկոսինը` առյուծ, Ղուկասինը` ցուլ, Հովհաննեսինը` արծիվ): Սկսվում է նաև բաժանազարդերի
սաղմնավորումը, որոնք XI դարի վերջին շատ զարգացած և ինքնատիպ ձևեր են ստանում։
Այդ ժամանակի մշակութային, վարչական և առևտրական կենտրոնը Անի քաղաքն Էր։
Եվ ինչպես այստեղ, այնպես էլ Հաղպատի և Սանահինի վանքերում ստեղծված ձեռագրերը կագմում են
ոճական ընդհանրության ունեցող ձեռագրերի Լոռվա խումբը, որոնց թվին են պատկանում նաև Մողնու
ավետարանը և մի շարք այլ հուշարձաններ։ Հին մշակութային օջախ էր հանդիսանում նաև Տաթևի վանքը`
Սյունյաց դպրոցի գլխավոր կենտրոնը: Այս դպրոցի արտադրանքներից է 989 թ. էջմիածնի ավետարանը:
Երրորդ բավական րնդարձակ նահանգն էր Վասպուրականը, որտեղ ստեղծվել են գլխավորապես
ժողովրդական ուղղություն ունեցող հուշարձաններ։ Այս փայլուն զարգացումը կտրուկ կերպով ընդհատվեց
թուրք-սելջուկների արշավանքներով։ 1065—1080 թթ. սելջուկները նվաճեցին ողջ Հայաստանը, որից հետո
եկող հարյուր հիսուն ծանր ու մռայլ տարիները եղան ազատագրական պայքարի և պատերազմների տարիներ,
և միայն XIII դարի սկզբին (1203 —1210 թթ.) թոթափվեց սելջուկյան տիրապետությունը։ Այդ մեկևկես
հարյուրամյակի ընթացքում կանգ առավ ճարտարապետական հուշարձանների կաոուցումը, և այդ
շրջանից մեզ գրքային գեղանկարչության հատուկենտ հուշարձաններ են հասել։
Պատմական դեպքերի բերումով Հայաստանում ասպարեզ իջան կառավարող նոր ուժեր,
հանձինս Զաքարյանների, որոնք, ծագումով հայ լինելով, վրաց արքունիքում բարձր դիրք ունեին և
հրամանատարական պաշտոններ էին վարում։ Նրանց իշխանության տարիները Հայաստանում
նշանավորված են մշակութային նոր վերելքով, Անի քաղաքի վերականգնումով, ինչպես նաև գրքային
գեղանկարչության բուռն ծաղկումով ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան հայկական պետությունում:
Այս ժամանակաշրջանում ստեղծված մանրակարներում ավելի խաճախ են հանդիպում
կենցաղային, առօրյա տեսարաններ, ընդ որում ավետարանական տեսարանների մեկնաբանությունը ևս
ձեււք է բերում կենցաղային բնույթ։ Փոքրանում են ձեոագրի չափերը, շարունակվում է անվանաթերթի
ձևավորումը, այստեղ երևան է գալիս լուսանցազարդը` պատվանդանի վրա դրված խաչի ձևով, որն
աստիճանաբար վեր է ածվում զարդանկարի և հետագայում գրեթե ամբողջապես կլանում է խաչր։
Ավետարանիչի խորհրդանիշը, որն ուղեկցում էր գլխագրին, նախ բաժանվում է նրանից, իսկ հետո,
մանավանդ Կիլիկիայում, ձգվում, դաոնում է գլխագիր։
XI դարի վերջին Փոքր Ասիայի հարավ արևմտյան անկյունում, որ ելք ուներ դեպի
Միջերկրական ծովի Ալեքսանդրետի ծոցը, կազմավորվում է Կիլիկյան հայկական պետությունը։
Նրա հիմնադիրները, փախչելով զավթիչների ճնշումից, դուրս են եկել բուն Հայաստանից և բնակություն
հաստատել այդ երկրում։ Կիլիկիան, ընկած լինելով XII—XIII դարերում Արևելքն ու Արևմուտքը իրար
կապող առևտրական ճանապարհների վրա, բացառիկ բարենպաստ դիրք ուներ։ Իրար հաջորդող երեք
գործունյա և շնորհալի թագավորների՝ Լևոն Բ-ի, Հեթում Ա-ի և Լևոն Գ-ի գահակալության տարիներին՝
1187— 1289 թթ. ընթացքում Կիլիկիան չափազանց րնդարձակեց իր սահմանները, հարստացավ
(հիմնականում տարանցիկ առևտրի հաշվին) և ստեղծեց իր ինքնատիպ մշակույթը, որը հատկապես
շքեղ ու արտահայտիչ արտացոլվել է գրքային գեղանկարչության մեջ։
Հայկական գրքային գեղանկարչության հազարամյա պատմության մեջ կիլիկյան
մանրանկարչությունը միանգամայն յուրահատուկ տեղ է գրավում։ Միջնադարյան հայկական
արվեստի մեջ ոչ մի տեղ և երբեք հնարավոր չէ գտնել այնքան ճոխ դեկորատիվ զարդանկարներ,
վառ, բայց միևնույն ժամանակ ներդաշնակ և ազնիվ գույների այնպիսի փայլ, այնպիսի նրբություն
և վարպետություն, մարդկային մարմինների ճկունության պատկերման այնպիսի կատարյալ
տիրապետում և, ընդհանրապես, ձեռագրերի այնպիսի շքեղություն, ինչպիսիք առկա են
Կիլիկիայում XII—XIII դարերում։
Կիլիկիայում ձեռագրերը ստեղծվել են ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան եկեղեցիներում
ու վանքերում գործածելու, որքան անձնական գրադարանների համար։ Այդ ձեոագրերն շքեղորեն
նկարազարդվել են վանքերում, արքունի տան անդամների, խոշոր ֆեոդալների ու պետական պաշտոնյաների
պատվերով։ Ոգով խորապես աշխարհիկ այդ մանրանկարների մեջ ներթափանցել են պալատական
շրջանների կենցաղը, զբաղմունքր և գվարճալիքներր արտացոլող գծեր։ Կիլիկիայում շարունակվում և
ավարտին է հասցվում ձեռագրերի ձևավորման զարգացումը, որն սկսվել էր բուն Հայաստանի գրքային
գեղանկարչությամբ։ Կիլիկիայում ավարտվում է նաև անվանաթերթի ձևավորումը, այսինքն` հորինվածքային
միասնություն և հավասարակշռություն է ստեղծվում խորանի, լուսանցազարդի, հիմնական գլխագրի և մյուս`
ավելի փոքր գլխագրերի միջև։ Ֆոնը և զարդանկարների շատ մանրամասներ ծածկվում են ոսկով, զգեստների
ծալքերը երբեմն նկարվում են ոսկե գծիկներով, ընդ որում կիրառել են ոսկեզօծման տարբեր եղանակներ,
որոնցից ամենագեղեցիկը ոսկու ուռուցիկ գործածությունն էր, որ մի առանձին փայլ և շքեղություն էր
տալիս գրքի գեղանկարչական զարդարանքին:
Հայկական ձեռագրական գեղանկարչությունը իր բացառիկ ինքնատիպությամբ,
խորաթափանցությամբ և ստեղծագործական ներշնչվածությամբ, կոմպոզիցիոն և զարդանկարչական
հորինվածքների գեղեցկությամբ ու համաչափությամբ, գույների մաքրությամբ և ներդաշնակությամբ,
ինչպես նաև կատարման փայլուն վարպետությամբ իր ուրույն տեղն ունի գեղարվեստի համաշխարհային
գանձարանում։