• ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
  • ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ (348-439)
  • ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (361-440)
  • ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (410-483)
  • ՍԱՀԱԿԴՈԻԽՏ ՍԻԻՆԵՅԻ (VIII դ.)
  • ՍՏԵՓԱՆՈՍ ՍԻՒՆԵՑԻ (VIII դար)
  • ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003)
  • ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ(990-1058)
  •  

     

     

    ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
    Երկնէր երկին, երկնէր երկիր,
    Երկնէր և ծովըն ծիրանի.
    Երկն ի ծովուն ունէր և ըզկարմրիկըն եղեգնիկ:

    Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
    Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր,
    Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

    Նա հուր հեր ունէր,
    Բո՛ց ունէր մօրուս,
    Եւ աչկունքն էին արեգակունք։
    Դեպի վեր

     


          

     

    ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ
    Ի յարութեան յաւուր գալստեան փրկչէն,
    Տարածանէին մանկունքն զհանդերձս
    Եւ անդադար ձայնիւ օրհնէին՝
    Օրհնեալ եկեալ անուամբ տեառն։

    Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին
    Աստուածորդւոյն առ ճանապարհաւն.
    Եւ անդադար ձայնիւ օրհնէին՝
    Օրհնեալ եկեալ անուամբ տեառն։

    Ի ծերոց բղխեալ օրհնութիւն
    Եւ ի տղայոց՝ փառաբանութիւն.
    Եւ անդադար ձայնիւ օրհնէին՝
    Օրհնեալ եկեալ անուամբ տեառն։
    Դեպի վեր

     


          

     

    ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
    Մեղք իմ բազում են յոյժ,
    Ծանր են քան զաւազ ծովու.
    Քանզի քեզ միայնոյ մեղայ,
    Ողորմեա՛ ինձ, աստուած։

    Բաց, տէր, զդուռն ողորմ ութեան,
    Որ ողբալով կարդամ առ քեզ,
    Քանզի քեզ միայնոյ մեղայ,
    Ողորմեա՛ ինձ, աստուած։

    Հեղ յիս զգթութիւնդ քո,
    Բազումողորմ և մարդասէր.
    Քանզի քեղ միայնոյ մեղայ,
    Ողորմեա՛ ինձ, աստուած։
    Դեպի վեր

     


          

     

    ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
    Սիւն լուսոյ և ամպհովանի, սուրբ կոյս,
    Հր ցօղեցեր ի մեզ զցօղն երկնաչինք
    Զքեզ բարեբանեմք, ասաուածածին կոյս։

    Անկէզ մորենի և սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,
    Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,
    Զքեզ բարեբանեմք, աստուածածին կոյս։

    Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց, սուրբ կոյս,
    Որ զանտանելին էից ի գիրկս քո բարձեր,
    Զքեզ բարեբանեմք, աստուածածին կոյս։
    Դեպի վեր

     


          

     

    ՍԱՀԱԿԴՈԻԽՏ ՍԻԻՆԵՅԻ
    Սրբուհի Մարիամ, անապական տաճար
    Եւ կենարար բանին ծնող և մայր.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Անդաստան հոգևոր և համապայծառ ծաղիկ,
    Որ ի հոգեհոս անձրևեն՝ հովանաւորեալ ի քեզ՝
    Պտղաբերեցեր ի հօրէ՝ յայտնեալ մարդկան.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Հաստատութիւն երկնի և երկրի,
    Կենդանութեանց բաշխող,
    Որ աստուածային լուսոյ ճառագայթիւքն
    Վայր իջեալ վերականգնեաց զնախահայրն ի գլորմանէ.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Աստանօր երկինք ի յերկրի
    Երևեցար և վեհագոյն քրովբէից,
    Որ զերկնային զօրացն զտէրն
    Ի գիրկս քո բարձեալ կրեցեր.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Կենացն փայտիւն հորդեզեր զմեզ ճանապարհ
    Ի սրովբէափակ պաշտպանութենէ
    Եւ զբոցեղէն զսուրն կապտեցեր.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Դուռն երկնից և էջք աստուծոյ,
    Խաղաղութեանց միջնորդ,
    Որ զնախամօրն զԵւայի բարձեր զերկունըս՝
    Տիրացեալ մահուն.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Ուրա՛խ լեր, բերկրեալդ, տէր ընդ քեզ՝ ասելով
    Եւ բազմութիւնք հոդեղինացն
    Հրաշալի ձայնիւ երգէին քեզ,
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Հիւթական, եղական անեղ բանին բնակարան,
    Որ րզհուրն աստուածութեան.
    Յորովայնի քում ընկալար և ոչ բոցակիզար
    Որպէս երբեմն զմորենին,
    Այլ ծնար զաստուածըն բոլորից.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Խորհուրդ կենաց և փրկութեան,
    Վերաթևող եղեր աշխարհի.
    Երազապէս բարձրացուցեր զհողեղէնքս ընդ հոդեղէնսըն
    Ի բնակութիւնս հրեշտակաց.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։

    Տո՛ւք զփառըս ի բարձունըս
    Թագաւորին յաւիտէնից,
    Որ եկն և մարմնացաւ ի սուրբ կուսէն
    Եւ փրկեաց զարարածրս ի մեղաց.
    Օրհնեա՛լ ես դու ի կանայս,
    Բերկրեալ տիրամայր և կո՛յս։
    Դեպի վեր

     


          

     

    ՍՏԵՓԱՆՈՍ ՍԻՒՆԵՑԻ
    Նահատակք յաղթողք քաջք ի մարտի,
    Երանելի սուրբ մարտիրոսք,
    Որք վանեալ ըզթշնամին խորտակեցիք։

    Հրեշտակացըն դասքն տօնակից են մեզ,
    Եւ ջոկք աթոռոցն զուարճացեալ բերկրին
    Ընդ վարդագոյն ձեր հեղումն արեան,
    Որք վանեալ ըզթշնամին խորտակեցիք։

    Անթառամ պսակն ձեզ աւանդեալ մնայ,
    Քան զականս պատուականս՝ գերագոյն հրաշիւք.
    Որք վանեալ ըզթշնամին խորտակեցիք։
    Դեպի վեր

     


          

     

    ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ
    Էին աջոյ աջոյ ձեռին,
    աջոյն իւր աջ րնդ աջմէ հօր,
    հօր րնդ աջմէ լուսոյն փառաց։

    Ի ծոց ծնողին ծագումն անուն,
    յարփւոյն ծագումն եկեալ ի սէր
    կուսին ծնեալ ծոցոյն ծաղիկ։

    Ծաղիկ ծոցոյ ծոց հայրենի,
    ամպոյ նըման իջեալ յերկնից,
    զսէր իւր ի մեզ քաղցրիկ ցօղեալ։

    Սէր ի յամպոյ ամպ սիրաշարժ,
    օդոյն ցօղեալ ի նոյն զեղման,
    վայր իջուցեալ կաթս անձրևաց։

    Ի սիրո՜յ սեր ծանուցեալ,
    սիրաբողբոջ տարփմամբ լցեալ,
    սիրով ընդ սէր միաբանեալ։

    Լուսինն ի լոյս ի լրումն եկեալ,
    ճոխ ճեմելով՝ գիշերավարն
    ըզկնի ճեմէր բարկ աստեղօք։

    Առաւօտուն ցօղիկն իջեալ,
    ի նոր Սիոն զծայրսըն տուեալ,
    քաղցր արևով արուսեկին։

    Գարունաբեր, գարնանաշարժ
    գեղգեղելով երփնազարդեալ,
    նոր հարսանեաց միաբանեալ։

    Եկա՜յք նոր մեք զուարճացեալ,
    վառ ի վառեալ տիպ ծալ ի ծալ
    թըփոյն տերև յօրինեսցուք։
    Դեպի վեր

     


          

     

    ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    ՏԱՂ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ
    Աւետի՜ս մեծ խորհրդոյ,
    խորհուրդ ծածկեալ մեզ յայտնեցաւ։
    Աւետի՜ս, լոյս հօր ծագեալ
    ի ծոցածին յէութենէ.
    Աւետի՛ս, յայտնեալ աստուած
    ի հողեղէն գոյացութիւնս։

    Աւետի՛ս, առաքեցաւ
    հրեշտակապետըն Գաբրիէլ.
    Աւետիս տայր սրբուհւոյն,
    դստեր Դաւթի թագավորին.
    Աւետի՛ս քեզ, տիրամա՛յր,
    բերկրեալդ ուրա՛խ լեր, տէր ընդ քեզ.
    Աւետի՛ս քեզ, տիրամա՛յր,
    սրովբէանման, քրովբէաթոռ,
    հուպ երրակին լոյս գերազանց,
    լուսոյն արփի վեհինաճեմ.
    եռիցն րնթաց բիւրուցն իջեալ,
    շողշողենի փողփողենէջ,
    մանրահեղեղ գաղտնի շաւիղ
    անծանօթի ճանապարհին։

    Աւետի՜ս քեզ, տիրամա՛յր,
    կոյս Մարիամ՝ տաճար բանին.
    Աւետի՛ս տանն Ադամայ,
    այսօր լուծան անէծք մեղացն.
    Աւետի՜ս նահապետացն,
    ահա՛ տեսին՝ ում ցանկային.
    Աւետի՜ս մարգարէիցն,
    այսօր եղև լրումն օրինացն.
    Ավետի՜ս քեզ, Բեթղահէմ,
    երկիրդ Յուդայ տունդ Եփրաթայ։
    Աւետի՜ս ծառոց ծաղկանց՝
    բողբոջախիտ խիտասաղարթ,
    գոյն գեղեցիկ պտղինաւէտ
    ակնահաճոյ, համ քաղցրունակ,
    հոտ բուրազուարթ, փունջ խուռներամ
    ծայրից վարդից փթթինազարդ՝
    թերթ տարածեալ ոսկէճաճանչ՝
    տերևախիտ կանաչացեալ։
    Աւետի՛ս, երկրպագէր
    մեծ կարապետըն Յովաննէս,
    Աւետի՜ս, օրհնաբանէր
    Եղիսաբէթ մայրն 3ովաննու.
    Աւետի՛ս տայր 3ովաննէս
    յորդ աղբերաց, հոյլ վտակաց,
    ջուր մանուածոյ ծիծաղ ծաւալ,
    կարկաջահոս ուղխինահոս,
    ծայթինասէր մանուածաւալ
    շրջանապտոյտ մանրաւաղին.
    հոլով խորոց մէտ-մէտ զուգին.
    վայր վեր անէջ, վեր վայր ի վեր՝
    փութան ի ջուրսն Յորդանանու.
    Աւետի՜ս քեզ, 3որդանան,
    Քրի ստոս ի քեզ գայ մկրտիլ։
    Աւետի՜ս քեզ, Կարապետ,
    ձայն բարբառոյ յանապատէ։
    Ավետի՜ս ինձ, Յովաննու՝
    ձեռն իմ ըզտէրըն մկրտէ։
    Աւետի՜ս հրաւիրողիս
    զհարսըն մաքուր սուրբ փեսային։
    Աւետեաց եմ կոչնատէրս՝
    մի հրաժարիք ի հարսանեացս։
    Աւետի՜ս 3որդանանու,
    Ահերմոնի և Սանիրայ,
    լերինաթինդ խոր վէմ ի վեր
    ծըփին ի նոյն շտապ յորձանից,
    հրակոծ լերանց անծկին ի տապ
    բոցն ի ծաւալ ծով խոր հերձաւ,
    ճապաղ ճեպով դարձ նոյն ի դարձ,
    խաղայր փութով ի տեսանել։
    Աւետի՜ս տիեզերաց,
    այսօր հնչեաց ձայն ի բարձանց։
    Աւետի՜ս որդւոց մարդկան,
    այսօր որդին գայ մկրտիլ։
    Աւետի՜ս հողեղինաց,
    տեսին զհոգին աղաւնակերպ.
    Աւետի՜ս, յայտնեալ այսօր
    խորհուրդ սրբոյ երրորդութեան:
    Աւետիս միշտ երգեսցուք՝
    Քրիստոս օրհնեալ է յաւիտեան։
    Դեպի վեր

     


          

     

    ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    ՎԱՐԴԱՎԱՌԻՆ
    Գոհար վարդն վառ առեալ
          ի վեհից վարսիցն արփենից։
    Ի վեր ի վերայ վարսից
          ծալալէր ծաղիկ ծովային։
    Ւ համատարած ծովէն
          պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին
          շողշողէր պտուղն ի ճղին։
    Քրքում վակասիր պտուղն
          սնանէր խուռն տերևով.
    Տերևն տաւիղ տուողին,
          զոր երգէր Ղաւիթ հրաշալին։
    Ւ փունջ խուռներամ վարգից
          գոյնըզգոյն ծաղկունք ծաղկեցան։
    Այդ սօս ու տօսախ ծառերդ
          վարդագոյն ոստս արձակեցին։
    Այղ նոճ ու բողբոջ արօսդ,
          զարդ առեալ վարդն շուշանին.
    Շուշանըն շողէր յովտին
          շողշողէր դէմ արեգականն։
    Այն հիւսիսային հովէն,
          հով հարեալ գոհար շուշանին.
    Յայն հարաւային լեռնէն,
          քաղցր օդով ցօղէր շուշանին։
    Շուշանըն շաղով լցեալ
          շող շաղով և շար մարգարտով.
    Ծաղկունքդ ամէն շաղ առին,
          շաղն յամպէն ամպն յարեգակնէն:
    Աստեղքդ ամէն շուրջ առին,
          դէմ լուսնին գունդ գունդ բոլորին.
    Գունդ գունդ խաչաձև գնդակ,
          յօրինուած երկնից շուրջանակ։
    Փա՜ռք հօր և որդւոյն յաւէտ
          սուրբ հոգւոյն այժմ և յաւիտեանս։
    Դեպի վեր

     


          

     

    ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ
    ԼՈԻԱՔ Թէ ԵԿՆ...
    Լուաք թէ եկն պապն պաղակ, վարդանասարն պիսակ,
    Գիշերաբուն բուլղարաց, սպիտակափառըն Գեստրաս,
    Այրարատեանն գագաթն և Կոդրայինն կատար,
    Պատագարոսն Պրաքսիս, սէգ գիշերեանն ճեմող,
    Աւարառող, աւերող, վատահամբաւն Նիկօղաս։

    Աղէ՛ զինեա՛, զինուորեա՛, սպառազինեա՛ դու վառեւա՛
    Արիաբար դու մըրցեա՛ ի հանդիսի արտագին,
    Միամարտիկըն վառիս, որ մերկանդամ մարտընչէր,
    Փիղսաժանի անհառի քեզ ի դիմի հարկանի.
    Արջ անտառի շիկորակ քեզ մարտնչել հանդերձի։

    Արդ՝ միլարեայն դու պընդեա՛, զլայնալիճըդ հայրենին,
    Զերեքթևեանն դու մխեա՛, յառաջ մատիր և քաղեա:
    Այս քեզ Բէլայն հաս հանդէս և Թորգոմեանըն Հայկայ,
          Աճապարեա՛ և փութա՛, զի ես Կադմոն Արամեան.
    Ահա՛ հրոսակք աճեցին, ահա՛ հասին քեզ քաղդեայք,
    Այլ դու տւէրամբ զօրացիր և 3իսուսիւ պարծեցիր։
    Դեպի վեր

     


          

     

    ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ
    Առաւօտ լուսոյ,
    Արեգա՛կն արդար,
    Առ իս լոյս ծագեա՛։

    Բղխումն ի հօրէ,
    Բղխեա՛ ի հոգւոյս
    Բա՛ն քեզ ի հաճոյս։

    ##